Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Երիկամների տուբերկուլոզ

Շատ հազվադեպ է հանդիպում։ Սովորաբար լինում է երկրորդային։ Տուբերկուլոզի հարուցիչը երիկամներ է թափանցում արյունածին (հեմատոգեն) ճանապարհով։ Սակայն տուբերկուլոզային պրոցեսի զարգացման համար միայն միկոբակտերիաների առկայությունը դեռևս բավական չէ։ Անհրաժեշտ է օրգանիզմի դիմադրողականության իջեցում, ինչպես նաև ամենագլխավորը՝ օրգանիզմի և երիկամային հյուսվածքի հատուկ իմունաախտաբանական վիճակ։ Ախտահարված երիկամում զարգանում են տարբեր աստիճանի արտահայտվածության փոփոխություններ՝ սկսած ախտահատուկ էքսուդացիայից և պրոլիֆերացիայից մինչև խոռոչների (կավեռնաների) գոյացումը։

 

Հաճախ հիվանդությունն արտահայտվում է տուբերկուլոզային ինտոքսիկացիայի ախտանիշներով՝ հոգնածությամբ, նիհարումով, սուբֆեբրիլ ջերմությամբ։ Հիվանդները կարող են գանգատվել գոտկատեղի շրջանի բութ ցավերից։ Երիկամային տուբերկուլոզի ամենահաճախակի արտահայտությունը երկարատև և համառ թարախամիզությունն է: Հիվանդությունը կարող է արտահայտվել նաև արյունամիզությամբ, սակայն հիմնական միզային համախտանիշը լեյկոցիտուրիան է։ Ախտորոշման նպատակով հատուկ միջավայրերում մեզի ցանքս են կա-տարում։ Երիկամային տուբերկուլոզի առկայությունը հաստատվում է միկոբակտերիաների, ինչպես նաև միզապարկի լորձաթաղանթում տուբերկուլոզային պալարախտների հայտնաբերումով։


Բուժման նպատակներով կիրառվում են հակատուբերկուլոզային միջոցներ։

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ